Արսեն Խառատյանը արձագանքել է իր հրաժարականի վերաբերյալ լրագրող Կարմեն Դավթյանի գրառմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Խառատյանտը որևէ պարզաբանում չի ներկայացրել այս օրերին իր դիմումի վերաբերյալ, բացի՝ դիմում գրելու գրառումը, ուստի ներկայացնում ենք նրա այս պատասխան-գրառումը.
«Տիկին Կարմեն, այս թեմայով որևէ խոսակցության մեջ չէի ու չեմ ցանկանում ներգրավվել, բայց Ձեր նկատմամբ հարգանքը և գրվածի շուրջ հետագա շահարկումներից խուսափելը ստիպում է առնվազն մի քանի հստակեցում մտցնել:
1. Ես Հայաստանի քաղաքացի եմ և` միայն:
2. Կինս` Սոնիա Շահրիգյանը, պետդեպում չի աշխատել երբեք, իսկ նրա նախնիները` Խարբերդից ու Շապին Գարահիսարից, ապրիլի 24-ին երիտթուրքերի կողմից սպանված Հարություն Շահրիգյանի հետնորդները, ԱՄՆ-ում են հայտնվել հայոց ցեղասպանությունից հետո:
3. Նախարար դառնալու որևէ հավակնություն չունեմ ու չեմ ունեցել, ավելին, համարում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը մեր լավագույն նախարարներից է: Պետական ծառայությունը ինձ համար ոչ թե պաշտոնով, այլև արդյունավետությամբ է պայմանավորվել:
4. Կրեմլի ու կամ որևէ այլ ճնշման վերաբերյալ շահարկումներին նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ, միայն նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես մինչև վարչապետ դառնալը, այնպես էլ Հայաստանը այդ բարձր դիրքերից ներկայացնելիս միշտ եղել է սուվերենի դիրքերում և վստահ եմ, որ այդպես էլ լինելու է:
Ձեզ և ինձ բարի արձակուրդ, վայելեք սարերը…
Ջերմորեն,
Արսեն»