Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Այս մասին օգոստոսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար ԱննաՆաղդալյանը:
«Այցի շրջանակում վերջինս մասնակցելու է նաև Երևանում կայանալիք ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովին»,- ասաց Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում գրեթե բոլոր միջոցառումները տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվով, և թարգմանություն չի ապահովվելու: