
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողներից մեկը:
«Սինքֆիլդ»-ի գավաթի խաղարկության վերջին տուրում Արոնյանը հաղթեց մրցակցին և 9 հնավորից հավաքելով 5,5 միավոր՝ Ֆաբիանու Կարուանայի և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ դարձավ հաղթող:
Սովորաբար հավասար միավորների դեպքում հաղթողին որոշում են թայ-բրեյքի միջոցով, սակայն Սենթ Լուիսի մրցաշարի կազմակերպիչներն այս տարի երեք գրոմայստերներին էլ մրցաշարի հաղթողներ ճանաչեցին: