ՀՀԿ-ն քաղաքապետի առաջիկա ընտրություններին չի առաջադրելու թեկնածու. Շարմազանով
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ն քաղաքապետի առաջիկա ընտրություններին չի առաջադրելու թեկնածու. Շարմազանով

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Շարմազանովը դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:

«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,- ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինու: «Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը: Հիմա միգուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,- ասաց նա ու հավելեց` կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին:

Անդրադառնալով ԱԺ ընտրություններին մասնակցությանը` Շարմազանովը նշեց, որ եթե որևե կուսակցություն չմասնակցի դրանց, ապա «պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա և փակվի»: «ՀՀԿ-ն չի ստեղծվել նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի ԱԺ ընտրություններին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:



Նման նյութեր