«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան, Վարդենուտ, Արայի, Ափնա, Հարթավան, Երնջատափ, Նորաշեն, Վարդենիս, Չքնաղ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: