«Հակահեղափոխություն որևէ մեկը Հայաստանում չի անելու, նման գործողություններ չեն կարող լինել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական շատ հնագույն ընդդիմադիր գործիչ է, այսօր էլ ղեկավարում է՝ կամաց-կամաց իշխանության գալով։ Այսօր նա ընդդիմության կարգավիճակը պետք է բաց թողնի և համարի, որ ինքն ամբողջ երկրի վարչապետն է։ Եթե այդ համարումը չլինի, շատ վատ տեսարաններ կառաջանան, ընդհանրապես, տնտեսության զարգացման մեջ։ Կարծում եմ՝ գնալով կօգտվի այդ հանգամանքից և կդառնա բոլորի համար վարչապետ։ Այսինքն՝ չի մտածի, որ քաղաքացիական կռիվներ կլինեն, որ Լենինն է ծնվել, թե ով, հակահեղափոխական ուժեր…»,- ընդգծեց նա։
Ռազմիկ Մարտիրոսյան