Գերմանիայի ԱԳՆ սոցիալական հարթակներում սխալ է տեղի ունեցել. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Advertisement 1000 x 90

Գերմանիայի ԱԳՆ սոցիալական հարթակներում սխալ է տեղի ունեցել. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական սոցիալական հարթակներում Ադրբեջանի մասին պատմող տեսանյութում Հայաստանի դրոշի հայտնվելը մարդկային գործոնով պայմանավորված սխալի հետևանք է:

Այս մասին օգոստոսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Մենք էլ ենք նկատել այդ սխալները, որոնք կատարվել են ԱԳՆ պաշտոնական սոցիալական հարթակներում, և անմիջապես կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ: Դա ուղղակի մարդկային սխալ է եղել իրենց կողմից»,- նշեց Նաղդալյանը:

Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելի ինսթագրամային պաշտոնական էջում հրապարակվել էր Երևանի նկարը, որի վրա գրվել էր Ադրբեջան, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ` Մերկելի` Ադրբեջան կատարած այցի մասին պատմող տեսանյութի մեջ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհն ու հայկական դրոշներ էին հայտնվել:



Նման նյութեր