
Բրազիլացի նախկին հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն պատրաստվում է ակումբ ձեռք բերել:
Այս մասին գրում է «Cadena Ser» կայքը: Նախկին ֆուտբոլիստը պատրաստվում է 30 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել իսպանական «Վալյադոլիդ» ակումբը: Պաշտոնապես դեռևս ոչինչ հայտնի չէ: Բրազիլացին 25 միլիոն եվրոյով կփակի ակումբի պարտքերը:
«Վալյադոլիդ»-ը հանդես է գալիս Իսպանիայի ազգային առաջնությունում` Պրեմիերայում: