
Հայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով: Այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ մեքենաների բաշխացուցակը»,- ասված է հրապարակման մեջ:
Շտապօգնության գծային մեքենաների թիվը կհամալրվի 135-ով, իսկ ռեանիմոբլիների քանակը կավելանա 55-ով: Դրանք կբաշխվեն Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում: