Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է armtimes.com-ի հրապարակմանը, գրելով. «Հիշում եմ՝ 2015թ. աշնանը նման խաղեր Ադրբեջանը տալիս էր ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ:
Քանի անգամ իշխանություններին ԶԼՄ-ով կոչ արեցի վետոյի սպառնալիքով փակել Մոսկվա-Բաքու շուկան: Չարվեց: Դուխ չունեցան:
Հետո եղավ ապրիլյան պատերազմն ու մեր դաշնակիցները «չեզոքություն» պահեցին, որպեսզի չնեղացնեն եվրասիականացվել «ցանկացող» Բաքվին:
Այժմ իսկապես իրավիճակ է փոխվել ու նման հայտարարությունն աննախադեպ է, ուրախացնող:
Բանակցությունների տեսության մեջ բազում պատվիրակներից մեկն է՝ եթե քո շահերին հակասում է, մի վարանիր ասել ոչ: Ու նաև Ռոջեր Ֆիշերի բանակցային դպրոցի շրջանակներում կա մի հրաշալի ենթատեսություն՝ the power of positive NO-դրական ՈՉ-ի ուժը (Ուիլյամ Ուրի), կամ որ նույնն է՝ իշխանությունը:
Այո, այո, Մերժումը/Ոչ դիրքորոշումը նույնպես իշխանություն է տալիս մարդուն, պետությանը: Ուղղակի այն պետք է վերին աստիճանի հիմնավոր, դիմացինի կողմից անհերքելի ու պոզիտիվ լինի»: