Օրերս ՀՀ-ում սննդամթերքի արտադրությունում տեխնիկական աղի (նախատեսված չէ օգտագործել սննդի մեջ) օգտագործման մասին ահազանգից հետո «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը դիմել է պատկան մարմիններին ու որոշակի տվյալներ ներկայացրել. արձագանք կա:
«Ինձ էլ են զանգում պատկան մարմիններից, հետաքրքրվում՝ ի՞նչ, ինչպե՞ս: Մասնավորապես, ՊԵԿ-ից եմ զանգ ստացել, դեռ պատասխան չկա, հուսամ՝ արդյունքը կտեսնենք: Կարծում՝ ՊԵԿ-ը ևս պետք է զբաղվի այս հարցով»,- aravot.am-ին ասել է Արեգ Ղուկասյանը:
Արեգ Ղուկասյանը դիմում է այն անհատներին և ընկերություններին, որոնք սննդի արտադրման ընթացքում տեխնիկական աղ են կիրառում. «Այն մի քանի կոպեկը, որ տնտեսում են՝ կերակրի աղի փոխարեն տեխնիկականն օգտագործելով, իրենց իսկ երեխաների առողջության վրա է ազդելու: Այս ամենի հետևանքը տարիներ հետո ենք տեսնելու, երբ հանրությունը կսկսի հիվանդանալ»:
Ամբողջությամբ՝ aravot.am