Շուրջ 1 մլն մարդ է աղմուկից տառապում Փարիզի տարածաշրջանում
Advertisement 1000 x 90

Շուրջ 1 մլն մարդ է աղմուկից տառապում Փարիզի տարածաշրջանում

Փարիզում եւ Փարիզի տարածաշրջանում աղմուկը դարձել է խնդիր, որից մոտավորապես 1 մլն մարդ է տառապում Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթմիլիոնանոց բնակչությունից: Սա է այն հետազոտության գլխավոր եզրակացությունը, որն անցկացվել է ֆրանսիական Bruitparif հասարակական-պետական ասոցիացիայի կողմից, որն ուսումնասիրում է այդ երեւույթը: Հետազոտության տվյալների մասին հայտնել է Le Parisien թերթը:

Մայրաքաղաքում եւ մայրաքաղաքային տարածաշրջանում ապրող կես միլիոն մարդ հարցաթերթիկում նշել են, որ աղմուկի պատճառով իրենց քունը «խիստ խախտվել է»: Դրա գլխավոր պատճառը տրանսպորատային միջոցներն են, ներառյալ ինքնաթիռները:

Bruitparif-ի փորձագետների հաշվարկների համաձայն, որոնք օգտագործել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդիկան, խիստ աղմկոտ գոտիներում ապրող մարդիկ առողջ կյանքի 19 ամիս են կորցնում այն դեպքում, երբ միջին հաշվով այդ ցուցանիշը երկրում հավասար է 8 ամսի:

Թերթը մեջբերում է Bruitparif-ի տնօրեն Ֆանի Միետլիցկու խոսքը, որն ընդգծել է, թե «բոլորը կարծում են, որ կարող են ապրել աղմուկի պայմաններում, բայց նրանք չեն գիտակցում՝ ինչպիսի սթրես եւ ինչպիսի հոգնածություն է այն իրականում առաջացնում իրենց մոտ»:



Նման նյութեր