Հովհաննես Պողոս Երկրորդին պատկանած Ford ավտոմեքենան կրկին աճուրդի է հանվել
Advertisement 1000 x 90

Հովհաննես Պողոս Երկրորդին պատկանած Ford ավտոմեքենան կրկին աճուրդի է հանվել

Sotheby՚s աճուրդների տունը Օբեռնում (ԱՄՆ, Ինդիանայի նահանգ) վաճառքի է հանում Ford Escort 1100 GL ավտոմեքենան, որը պատկանել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին: Այդ մասին հայտնել է Vatican News նորությունների պորտալը:

Կարոլ Վոյտիլան ավտոմեքենան 1976 թվականին ձեռք է բերել Լեհաստանում՝ Կրակովի արքեպիսկոպոս եղած ժամանակ: 1978 թվականին առաքելական գահի տիրակալ ընտրվելուց հետո Ford Escort-ը պահվում էր Վատիկանի ավտոտնակում և 1996 թվականին աճուրդում վաճառվել 17,7 մլն իտալական լիրով:

Աճուրդից ստացված ամբողջ հասույթն այն ժամանակ օգտագործվեց բարեգործական նպատակներով:
2005 թվականին պապական ավտոմեքենան կրկին աճուրդի դրվեց և այս անգամ ձեռք բերվեց 530 հազար ֆունտ ստեռլինգով: Ներկայում Sotheby՚s-ը այս «ավտոմասունքը» գնահատում է այնպիսի մի գումար, որը տատանվում է 150 հազարից մինչև 300 հազար դոլար:

Երկնագույն Ford Escort 1100 GL-ը հավաքվել է Գերմանիայում և հանդերձված է 1,1 լիտր ծավալով քառագլան շարժիչով և փոխանցումների քառաստիճան մեխանիկական տուփով:



Նման նյութեր