Կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրություն
Advertisement 1000 x 90

Կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրություն

Հայաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Միայն այն բանից հետո, երբ բժշկական ապահովագրությունը կգործի պետաշխատողների համար, հնարավոր կլինի խոսել այն մասին, որ համակարգն աշխատում է ու անցնել պարտադիր ապահովագրությանը բոլորի համար»,- ասել է Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում, նախարարը կոչ է արել զերծ մնալ «պարտադիր» բառի օգտագործումից` նշելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կունենա համալիր կամ համապարփակ բնույթ, երբ բոլորը հնարավորություն կունենան ստանալ բժշկական ծառայություններ ապահովագրության շրջանակում։

Նա նշել է, որ բժշկական ապահովագրության մեխանիզմները դեռ որոշված չեն`չբացառելով միաժամանակ, որ ապահովագրության համար, հնարավոր է, վճարեն գործատուները։

Ըստ նախարարի, դա կօգնի Հայաստանի բնակիչներին դիմել բժիշկների օգնությամը հիվանդության հենց սկզբից` չհասցնելով լուրջ հետևանքների։

«Համակարգի իմաստը նա է, որ դուք կարող եք ստանալ բժշկական օգնություն փոքր գումար վճարելուց անմիջապես հետո` շարունակելով վճարել արդեն ծառայությունները ստանալուց հետո»,- ասել է Թորոսյանը։