Սեպտեմբերի 4-ին Նյոնում կկայանա UEFA-ի էլիտար մարզիչների ամենամյա ֆորումը:
Եվրոպական ֆուտբոլի առաջատար մարզիչները փոխանակվում են UEFA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասին գաղափարներով և մտքերով: Մարզիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացնում եվրոպական ֆուտբոլը զարգացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը, ֆորումին հրավիրված են Մասիմիլիանո Ալեգրին, Կարլո Անչելոտին, Ռաֆայել Բենիտեսը, Արսեն Վենգերը, Ռուդի Գարսիան, Շենոլ Գյունեշը, Սերժի Կոնսեյսաուն, Խուլեն Լոպետեգին, Ժոզե Մոուրինյուն, Թոմաս Տուխելը, Պաուլո Ֆոնսեկան և Ունայ Էմերին:
Ցուցակում չեն հայտնվել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլան: