Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրարշավը
Advertisement 1000 x 90

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Վրաստանում օգոստոսի 29-ին, Ընտրական օրենսգրքի համաձայն, պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրարշավը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգելաշվիլին պետության ղեկավարի ընտրությունները նշանակել է օգոստոսի 29-ին: Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունի երկրի 35 տարին լրացած քաղաքացին, որը Վրաստանում ապրել է առնվազն 5 տարի, որից երեք տարին՝ ընտրությունների նշանակման օրվանից անընդմեջ:

Օրենքի համաձայն՝ նախընտրական արշավն սկսվում է ընտրությունների նշանակման օրվանից, և այդ պահից նախագահի բոլոր թեկնածուներն օգտվում են հավասար իրավունքներից:

Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների գրանցումն ավարտվում է ընտրությունների անցկացման ամսաթվից 50 օր առաջ: Այսօրվա դրությամբ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար Կենտրոնական ընտրական հանժնաժողով է դիմել 31 մարդ:

Օրենքի համաձայն՝ ԿԸՀ-ն գրանցումն ավարտում է ոչ ուշ, քան ընտրություններից 30 օր առաջ: Ընդ որում նախագահի թեկնածուն իրավունք ունի իր թեկնածությունը հանել ոչ ուշ, քան ընտրություններից 10 օր առաջ:



Նման նյութեր