Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ հարգելի ու սիրելի ընկերներ ջան, մի լուր ունեմ ձեզ հայտնելու…
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկով՝ առաջիկայում մասնակցելու եմ Երևանի ավագանու ընտրություններին: Անկեղծ ասած, մի փոքր անակնկալ էր գործընկերներիս առաջարկը, բայց նաև անչափ պատասխանատու ինձ համար: Երկար եմ մտածել որոշում կայացնելուց առաջ, բայց եկա այն եզրակացության, որ սա շատ լավ հնարավորություն է իմ երկար տարիների աշխատանքային փորձն ու ստացած գիտելիքները ներդնել մի գործում,որի նպատակը մեկն է՝ ունենալ ավելի հարմար, գեղեցիկ, բարեկեցիկ Երևան:
Շնորհակալ եմ գործընկերներիս Naira Zohrabyan Petros Ghazaryan Arman Abovyan Ивета Тоноян (Iveta Tonoyan) վստահության համար և ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ սպասելիքները: Ուրեմն առա ՛ջ դեպի Երևանի ավագնաու ընտրություններ: Քաղաքապետի իմ թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյանն է»: