
Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Բանանցին» և պարտվեց 2:4 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Մոհամեդ Կոնատեն, ապա Վիտալի Ստեժկոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Երկրորդ խաղակեսում Էրիկ Վարդանյանն առաջ մղեց «Փյունիկին»՝ գրավելով մրցակցի դարպասը նշանակված 11-մետրանոցից:
«Բանանցի» պատասխանը չուշացավ՝ գոլի հեղինակ դարձավ Իգոր Ստանոևիչը: Ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը՝ տուգանայինից: Վերջնական հաշիվը ձևակերպեց Վալմերսոնը:
Այս խաղից հետո «Բանանցը» բարձրացավ 3-րդ, իսկ «Փյունիկը» նահանջեց 2-րդ հորիզոնական: