Ռիմա Դեմիճյանը՝ Կարեն Դեմիրճյանի երազանքների մասին. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռիմա Դեմիճյանը՝ Կարեն Դեմիրճյանի երազանքների մասին. armtimes.com

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու համար Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին Դեմիրճյանի ընտանիքի անդամները, համախոհները, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Որքան էլ սպասվում էր, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չայցելեց պանթեոն, փոխարենը ՀԱԿ պատգամավորները ծաղիկներ դրեցին Դեմիրճյանի շիրիմին:

Ռիմա Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոճրագործությունը խափանեց ոչ միայն իրենց ընտանիքի, այլ նաև հասարակության հանգիստը, հավատը, նպատակասլացությունը: Հարցին՝ ինչպիսի՞ Հայաստան էր երազում Կարեն Դեմիրճյանը, նրա այրին ժպտալով պատասխանեց. «Անկախ և հզոր: Նա ասում էր անկախութունը լավ բան է, բայց անկախությունը պետք է ապահովես, հատկապես տնտեսական անկախությունը, որը շատ դժվար հարց էր»:

Հիշեցնենք, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի և Կարեն Հունանայաների գլխավորած ահաբեկչական խումը Ազգային ժողովի դահլիճում սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներին և պատգամավորների: Այդ օրը զոհվեց 8 և վիրավորվեց կրկին մարդ:

Լուսանկարը՝ Photolure-ի



Նման նյութեր