
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին քննադատել է տեսակրկնությունները ֆուտբոլում:
«VAR-ը դա տեսանյութ է, որը չի օգնել ֆուտբոլին արդարությամբ: Գիտեմ, որ դա ՖԻՖԱ-ի աշխատանքն է: Դա նրանց սազական է:
Ով գիտի, հնարավոր է, որ ապագայում ավագների և դարպասապահների մոտ լինեն ականջակալներ:
Մրցավարական կոմիտեն VAR-ի կողմից է, քանի որ դա ծածկում է նրանց, իսկ նրանք այն մարդկանց կողմից են, որոնք նրանց կերակրում են»,- հայտարարել է Պլատինին Sport-ին տված հարցազրույցի ժամանակ: