Զգուշացում Սոցիալական փաթեթի շահառուներին
Advertisement 1000 x 90

Զգուշացում Սոցիալական փաթեթի շահառուներին

Այսուհետ Սոցիալական փաթեթի շահառուներից անձնագրի փոխարեն պահանջելու են նույնականացման (ID) քարտ: Սոցիալական փաթեթի շահառուները դրանով նախատեսված ծառայություններից օգտվելու համար արդեն սեպտեմբերից սկսած անպայման պետք է ունենան նույնականացման (ID) քարտ:

Կառավարության համապատասխան որոշմամբ ի սկզբանե սահմանվել էր, որ նույնականացման քարտի պարտադրանքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հունվարի մեկից, հետո, սակայն, վերջնաժամկետը փոխվել է:

Նշված ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության առաջ քաշած խնդրով, այն է՝ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել նույնականացման քարտի անհրաժեշտ ծավալը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նույնականացման քարտ տրամադրելու խոչընդոտներ այլևս չկան:

Նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար սահմանված է 3 հազար դրամ պետական տուրք: Վճարից ազատվում են այն անձինք, որոնք 16 տարին լրանալուց հետո երբևէ չեն ստացել հին նմուշի անձնագիր և առաջին անգամ ստանում են նույնականացման քարտ, ինչպես նաև աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ քաղաքացիները: