Խոշոր հրդեհ Բաթումում. այրվել է տասից ավելի խանութ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խոշոր հրդեհ Բաթումում. այրվել է տասից ավելի խանութ

Դյուրավառ ապրանքներ վաճառող տասից ավելի խանութ է այրվել Վրաստանի Բաթում քաղաքի Պուշկինի փողոցի առևտրական կենտրոնում: Այդ մասին ասված է Facebook սոցիալական ցանցում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության էջում զետեղված հաղորդագրության մեջ: Հրդեհը բռնկել է շենքի տանիքում:

Նկատի առնելով հրդեհի մասշտաբը, վտանգ կար, որ այն կտարածվի մերձակա շուկայի վրա, բայց հրշեջների արագ հակազդման շնորհիվ կրակը հաջողվել է ժամանակին տեղափակել, իսկ այնուհետև՝ մարել: Կրակի դեմ պայքարել են 12 հրշեջ մեքենա և 65 հրշեջ: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այրվել է 560 քառակուսի մետր տարածք: Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ասել է, որ տեղական իշխանությունները միջոցներ կձեռնարկեն այն բանից հետո, երբ կպարզվի պատճառված վնասը:



Նման նյութեր