
Նիդեռլանդացի 37-ամյա լողորդ Մարտեն վան դեր Վեյդենը, որը 2008 թվականին դարձել Է բաց ջրում լողի օլիմիպական չեմպիոն, մասնակցել Է բարեգործական մրցալողի: 19 տարեկանում մարզիկը հաղթահարել Է սպիտակարյունությունը, և այժմ փող Է հանգանակում քաղցկեղի հետազոտության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bored Panda-ն:
Մարտեն վան դեր Վեյդենին հաջողվել Է պլանավորված 200 կիլոմետրից հաղթահարել 163-ը: Երթուղու եզրափակիչ հատվածում տղամարդն իրեն վատ Է զգացել և ստիպված Է եղել դուրս գալ մրցատարածությունից: Նա ջրում Է անցկացրել գրեթե 55 ժամ՝ կարճատև ընդմիջումներ անելով սոսկ քնելու համար: Եվ բարեգործական մրցալողի ավարտին ահա թե ինչ տեսք ունեն մարզիկի վերջույթները: Ի վերջո Մարտեն վան դեր Վեյդենին հաջողվել Է ավելի քան 4 մլն դոլար հանգանակել քաղցկեղի հետազոտության համար: