Աշխարհի մեգապոլիսների ցանկում 56-րդ՝ վերջին տեղը զբաղեցնում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվան: Ցանկը և հարցումը կազմակերպել է Reputation Institute կազմակերպությունը: 12 հազար գիտական հետազոտությունները ամբողջացնելով, այս կազմակերպությունը Մոսկվան համարել է աշխարհի ամենավատ մեգապոլիսը:
Պատճառը, սահմանված երեք հայտանիշներն են. կառավարման որակը, տնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:
Մոսկվան ցածր է գնահատվել նաև էսթետիկական, անվտանգության և բարեկեցության ցուցանիշներով: Իբրև մեգապոլիս սուր զգացվում է տարբեր ազգությունների հանդեպ բացասական վերաբերմունքը: Դրան նպաստել է ընդհանուր գեոքաղաքական իրավիճակը:
Արդյուքները նաև ցույց են տվել, որ բուն մոսկվացիները շատ գոհ են իրենց վիճակից: Աշխարհում, ճիշտ հակառակն է:
ՌԴ մայրաքաղաքից առաջ են անցել Քաիրը, Մեխիկոն, Նյու Դելին, Ստամբուլը: Առաջին տեղում Տոկիոն է: Երկրորդ տեղում Սիդնեյն է և ապա՝ Կոպենհագենը: Տասնյակում են՝ Վիեննան, Սթոքհոլմը, Վենետիկը, Հռոմը, Ցյուրիխը, Մյունխենը և Մոնրեալը:
svoboda.org
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը