Լեդի Գագայի դեբյուտը կինոյում
Advertisement 1000 x 90

Լեդի Գագայի դեբյուտը կինոյում

Երգչուհի Լեդի Գագան համաձայնել է գլխավոր դեր խաղալ «Աստղը ծնվեց» դասական հոլիվուդյան երաժշական դրամայում։

Երգչուհու համար ֆիլմը կդառնա լիարժեք դեբյուտ խաղարկային կինոյում։ Հունվարին նա «Ոսկե գլոբուսի» էր արժանացել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում դերակատարման համար։

«Հիացած եմ, որ աշխատելու եմ ռեժիսոր Բրեդլի Կուպերի հետ։ Նա փայլուն, ստեղծագործ արտիստ է»,- գրել է Գագան իր թվիթերյան էջում։

Ֆիլմը դեբյուտային կլինի Կուպերի համար որպես ռեժիսոր։ Լեդի Գագան մի քանի երգեր կգրի ֆիլմի համար և անձամբ կկատարի։

Նախագծով զբաղվող Warner Bros. ստուդիան դեռևս չի հայտնել ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը, հաղորդում է Guardian-ը։