Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է UEFA_ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը:
Հիշեցնենք, որ թեկնածուների թվում են եղել Ռոնալդուն, ով այս մրցաշրջանից առաջ է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս», Լուկա Մոդրիչը և Մոհամեդ Սալահը.
«Ֆուտբոլ խաղում են դաշտում, իսկ այնտեղ հաղթել է Ռոնալդուն:
Նա խփել է 15 գոլ, իր հետևից տարել է ամբողջ թիմին ու հերթական տիտղոսն է նվաճել:
Սա խայտառակություն է և աբսուրդ: Լավագույնի անունը չպետք է կասկածներ հարուցի: Ռոնալդուն լավագույնն է իր դիրքում»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է «Football Espana»-ն: