Պատասխան Սասուն Խաչատրյանին «Այստեղ էլ ամեն ինչ հստակ է. երեք ամիսը բավարար էր, համոզվելու համար, որ այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շահերը սպասարկող որոշ պաշտոնյաներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ: «Ես մեկ անգամ չէ, որ իմ կարծիքն արտահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և քրեական գործի վերաբերյալ: Եւս մեկ անգամ վերահաստատելով կարծիքս՝ կարող եմ ասել, որ այն ինչ կատարվում է Քոչարյանի նկատմամբ քաղաքական պատվերի եւ վենդետայի միտումներ ունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ