Վրացի արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին դերասանն ինքն է հայտնել «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին: «Ոչ ոք չի հրավիրել հուղարկավորության: Ես այժմ պառկած եմ հիվանդանոցում»,- ասել է 80-ամյա դերասանը և երգիչը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը գնալու է արդյոք Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը:
Ավելի վաղ «Sputnik Գրուզիա»-ին տված հարցազրույցում Կիկաբիձեն հայտարարել էր, որ Կոբզոնի մահով Ռուսաստանը «կորցրեց ճանաչելի ձայնը» և «Խորհրդային Միության իսկական որդուն»: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ արտիստը պարզաբանել է, որ հիվանդանոցում է գտնվում պլանային ընթացակարգ անցնելու համար: «Ոչինչ տեղի չի ունեցել, ես արդեն վեց տարի յուրաքանչյուր երկրորդ օրը պառկում եմ հիվանդանոցում և դիալիզի ընթացակարգ անցնում»,- ասել է Կիկաբիձեն: