ԵՄ-ի բնակիչների մեծամասնությունը ցանկանում է հրաժարվել ամառային ու ձմեռային ժամանակի անցնելուց
Advertisement 1000 x 90

ԵՄ-ի բնակիչների մեծամասնությունը ցանկանում է հրաժարվել ամառային ու ձմեռային ժամանակի անցնելուց

Եվրամիության բնակիչների մոտավորապես 84 տոկոսը կցանկանար դադարեցնել անցումը ամառային ու ձմեռային ժամանակի: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է Եվրահանձնաժողովի կողմից: «Եվրահանձնաժողովն այսօր հրապարակել է Եվրոպայում ժամանակը փոխելու հարցի շուրջ հանրային կոնսուլտացիաների նախնական արդյունքները:

Առցանց կոնսուլտացիաների ընթացքում, որոնք անցկացվել են 2018 թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 16-ը, 4,6 մլն պատասխան է ստացվել Եվրամիության բոլոր 28 երկրներից: Նախնական արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 84 տոկոսը հանդես է գալիս տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքի տեղափոխումը դադարեցնելու օգտին»,- ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Եվրախորհրդարանը փետրվարին բանաձև էր ընդունել, որը Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել ամառային ու ձմեռային ժամանակի անցնելու պրակտիկան այն բանի հիման վրա, որ բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ չեն կարողացել ապացուցել դրա դրական հետևանքները, բայց նշել են բացասական հետևանքների առկայությունը մարդու առողջության, գյուղատնտեսության և ճանապարհային երթևեկության անվտանգության համար:



Նման նյութեր