Չեմ հերքում, որ նշանադրվել եմ. Գուրգեն Դաբաղյան
Advertisement 1000 x 90

Չեմ հերքում, որ նշանադրվել եմ. Գուրգեն Դաբաղյան

Օրերս լուրեր տարածվեցին, որ Գուրգեն Դաբաղյանը նշանադրվել է, սակայն երգիչը որևէ կերպ չէր մեկնաբանել այդ լուրը:

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ խոսելու նպատակով կապ հաստատեց  Գուրգեն Դաբաղյանի հետ, նա նշեց, որ անձնականը չի սիրում հանրայնացնել, բայց նաև հաստատեց, որ նշանադրվել է.

«Ես անձնական կյանքի մասին չեմ ուզում խոսել, ինչ վերաբերվում է լուրին՝ չեմ հերքում, որ նշանադրվել եմ»,- ժպիտով նկատեց նա:

Անդրադառնալով գործնական ծրագրերին՝ երգիչը պատմեց.

«Այս պահին զբաղված եմ նոր երգերիս վրա աշխատելով: Դրանցից մի քանիսը գործիքավորման ընթացքի մեջ են: Դրան զուգահեռ նաև ես եմ երգեր գրում, որոնցից մեկը պատրաստ է ու արդեն դրա հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանում»:

Գուրգենը խոստացավ՝ մեկ ամսից հանդիսատեսի դատին կհանձնի վերոնշյալ տեսահոլովակը, որը յուրովի կարևոր է նրա համար, քանի որ անձամբ է այն ստեղծագործել:

Իր գործունեության ընթացքում Գուրգեն Դաբաղյանը հաճախ է համերգների մասնակցում, առավել հաճախ մեկնում է հյուրախաղերի: Համերգային ծրագրերի մասին զրուցելիս՝ երգիչը նշեց.

«Առաջիկայում Երևանում դժվար թե համերգներ լինեն, փոխարենը՝ Հայաստանից դուրս համերգների հրավերները շատ են, դրանց շարքում մեծ են նաև անհատական հրավերների թիվը: Սեպտեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որին ես էլ պետք է մասնակցեմ իմ՝ «Ոնց կսիրեի» երգով», որը 2017թ-ին էի ներկայացրել»:

life.panorama.am