«Ես հիմա ուզում եմ հասկանալ․ հեղափոխությունը, իրավիճակի փոփոխությունը երկրում՝ լավ ու վատի, արժեցող ու չարժեցողի չափանիշներում բան փոխել ա՞, թե՞ չի փոխել»
Advertisement 1000 x 90

«Ես հիմա ուզում եմ հասկանալ․ հեղափոխությունը, իրավիճակի փոփոխությունը երկրում՝ լավ ու վատի, արժեցող ու չարժեցողի չափանիշներում բան փոխել ա՞, թե՞ չի փոխել»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոբզոնին, որին կրիմինալ գործերով բազմաթիվ երկրներ վիզա չէին տալիս, իսկ քաղաքական հանգամանքներից ելնելով նաև պատժամիջոցների ենթարկվեց՝ քրեա-օլիգարխիկ իշխանությունների կողմից հռչակվել էր որպես «հայ ազգի բարեկամ»։ Իսկ օդում կախված խոսակցությունների համաձայն՝ նա նաև այդ իշխանությունների օրթաղն էր փողերի լվացման գործում, անշարժ գույքի գործերում, լինելով հայ-ռուսական միջպետական կոռուպցիայի տիտաններից։

Մեռավ՝ ողորմի, հարց չկա, բայց հեչ տեղին չէր պաշտոնական հեռագրով ցավակցելը, էն էլ ամենաբարձր մակարդակով։ Ընենց էլ չի, էլի, որ համաշխարհային մշակույթի տիտաններից էր, ընդամենը սավոկի երգող ագիտպրոպ, Ստալինից մինչև Պուտին, արանքում էլ՝ Յապոնչիկ, ՄիխասЬ և այլ զարմանահրաշ դեմքեր․․․

Ես հիմա ուզում եմ հասկանալ․ հեղափոխությունը, իրավիճակի փոփոխությունը երկրում՝ լավ ու վատի, արժեցող ու չարժեցողի չափանիշներում բան փոխել ա՞, թե՞ չի փոխել»։



Նման նյութեր