Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին
Advertisement 1000 x 90

Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին

Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության տապալման մասին: Այս մասին Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով:

«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը:

Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»: