Մոդել Սվետլանա Ալեքսեևան բեմ է դուրս եկել` անտեսելով ֆիզիկական խնդիրները. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մոդել Սվետլանա Ալեքսեևան բեմ է դուրս եկել` անտեսելով ֆիզիկական խնդիրները. armeniasputnik.am

Սվետլանա Ալեքսեևայի մարմնի 50%-ն այրված է, բայց դա չի խանգարել, որ նա մոդել դառնա։

«Այո, իմ արտաքինը ստանդարտից դուրս է, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող մոդել լինել։ Հակառակը` դա ուշադրություն է գրավում»,- ասում է նա։

18 տարեկան աղջիկը սարսափելի այրվածք է ստացել չորս տարեկանում։ Որոշել է գիշերանոցի թելն այրել, ինչպես մայրն էր անում, և հետևանքը եղել է այն, որ աղջիկն ինքն է այրվել։

Երկու ամիս կոմայի մեջ է եղել, չի կարողացել քայլել ու խոսել։ 4 տարեկան աղջկա մաշկը մասամբ են վերականգնել։

«Պետք է մաշկի փոխպատվաստում անեին, ու մայրս պետք է դոնոր լիներ։ Բայց չարեցին, որովհետև նա հիվանդանոց չեկավ։ Մայրս խմում էր»- ասում է Սվետան։

9 տարեկանում աղջկան մանկատուն են տարել։ Սվետան խոստովանել է, որ բարդ մանկություն է ունեցել․ նրան շատ են ճնշել այրվածքների համար։

Չնայած տանջանքներին` Սվետան չի ընկճվել և որոշել է բեմ բարձրանալ։ Աղջիկն այժմ սիրահարված է և առաջին անգամ իրեն իսկապես երջանիկ է համարում։


armeniasputnik.am