«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինյան ակումբի ղեկավարությանը խնդրել է իր և իր ընտանիքի համար նվազագույն 3 թիկնապահ վարձել, հայտնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստը կարծում է, որ Գրան Մադրեում գտնվող իր առանձնատունը շատ խոցելի է անվտանգության տեսանկյունից և ցանկանում է շտկել իրավիճակը:
Այդ իսկ պատճառով, Ռոնալդուն մեկ թիկնապահի իր համար է խնդրել, մեկը` ընտանիքի, իսկ մյուսը` առանձնատան մշտական հսկողության:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալ» այս ամառ: Հարձակվողը մասնակցել է թիմի` Ա Սերիայի մեկնարկային երկու խաղերին և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: