Անի Լորակը թուրք ամուսնու դավաճանությունից հետո դստերը թաքցնում է լրագրողներից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անի Լորակը թուրք ամուսնու դավաճանությունից հետո դստերը թաքցնում է լրագրողներից

Շարունակվում է Անի Լորակի պատմությունը: Մեկ շաբաթ առաջ ուկրաինացի երգչուհու ամուսինը՝ թուրք գործարար Նալչաջիօղլուին «բռնացրել են» մի ուկրաինուհու հետ՝ կնոջը դավաճանելիս: Անի Լորակի ամուսնուն տեսել են Կիևի կարաոկե ակումբներից մեկում: Մուրատին նկատել են Յանա Բելյաևայի հետ, ինչից հետո նրանք միասին տուն են գնացել:

Ինչպես գրում է «Дни»-ին՝ հղում կատարելով «КП»-ին, լրագրողներըն անհանգստացած են երգչուհու դստեր՝ Սոֆիայի վիճակով: Բացի նրանից, որ նա պիտի հարմարվի ծնողների բաժանությանը, նա դեռ այս տարի առաջին անգամ գնա դպրոց: Երգչուհի Անի Լորակը, ով ծանր է տանում ամուսնու դավաճանությունը, չի հայտնել, թե որ դպրոց է հաճախելու նրա դուստրը: Աղջնակը պիտի առաջին դասարան հաճախի: Մի խոսքով պարզել, թե ինչ ուսումնական հաստատություն է կամ ոչ երկրում է գտնվում այն, պարզվեց անհնար է. Անի Լորակը համառ լրագրողներից ապահով թաքցնում է երեխային: Երգչուհու ներկայացուցիչները հրաժարվել են բացահայտել դպրոցի վայրի մասին ընդհանուր տեղեկությունները:

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ չնայած դավաճանությունների մասինասեկոսեների, Անի Լորակը թույլ է տվել Սոֆիային հանգստի մեկնել Մուրատ Նալչաջիօղլուի հետ:

style.news.am