Խոյ: Գիտեն՝ ինչպես մոտիվացնել մարդկանց: Չեն հրաժարվում իրենց նպատակներից՝ անկախ սթրեսից և դժվարություններից, որոնք պատահում են նպատակներին հասնելու ճանապարհին: Մարդիկ հաճախ են կարծում, թե Խոյերը նարցիս են, քանի որ վերջիններս չեն ցանկանում, որ իրենց շրջապատեն թույլ մարդիկ: Իրականում նրանք գիտեն՝ ինչպես տարբերել իրավիճակները, որոնք իսկապես կարևոր են և որոնք կարող են սպասել:
Կույս: Իրենց ինտելեկտը մշտապես օգտագործում են ցանկացած խնդրի և իրավիճակի մանրամասն վերլուծության համար՝ առավել արդյունավետ լուծում գտնելու համար: Երբեք իմպուլսիվ որոշումներ չեն կայացնում, չեն խոսում առանց մտածելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողության հասնելու երկարաժամկետ մարտավարություն ունեն: Նրանց կարողությունների և մարդկանց օգնելու ցանկության շնորհիվ տեղի են ունենում դանդաղ, բայց հիմնաքարային փոփոխություններր:
Ջրհոս: Մշտապես նորություն, զարգացում են որոնում, որոնք կարող են փոխել աշխարհը: Միշտ փորձում են որևէ բան փոխել իրենց կյանքում, հիանում են մարդկանցով, ովքեր մշտապես փոխվում են: Իրերին այլ տեսանկյունից են նայում, ցանկանում են, որ յուրաքանչյուր փոփոխություն, որում մասնակցություն ունեն նաև իրենք, անդրադառնա ոչ միայն՝ փոքրաթիվ մարդկանց, այլև՝ բոլորի վրա: Որպեսզի դա տեղի ունենա, պատրաստ են անհավանական քանակով աշխատանք և ժամանակ ներդնել գործում:
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը