Հովիկ Աբրահամյանի խորհրդականը կդառնա Նիկոլ Փաշինյանի խորհրդականը. politik.am
Advertisement 1000 x 90

Հովիկ Աբրահամյանի խորհրդականը կդառնա Նիկոլ Փաշինյանի խորհրդականը. politik.am

Օրերս հրաժարական տվեց ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը: Վարչապետի խորհրդականն իր հրաժարականը մեկնաբանել էր, որպես անձնական որոշում:

Politik.am-ի տեղեկություններով Արսեն Խառատյանի փոխարեն վարչապետի խորհրդական կնշանակվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Սույն գործիչը տարիներ առաջ եղել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը:

Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկանի հետ ԱՄՆ-ում զբաղվել է նկարների վաճառքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ այդ բիզնեսի օրինականության հարցերով զբաղվում են ԱՄՆ իրավապահները և չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանի ապագա խորհրդականը հայտնվի նրանց ուշադրության կենտրոնում:



Նման նյութեր