![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/09/15357037692046.jpg)
Օգոստոսի 30-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը նշեց, որ որպես երկու հնամենի քաղաքներ՝ Երևանն ու Հռոմը տարբեր ոլորտներում, հատկապես մշակութային և կրթական, համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպան Բաղդասարյանը քաղաքապետ Ռաջիին տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի 20-ից 21-ը մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը և հույս հայտնեց, որ միջոցառումներին անձամբ ներկա կլինի նաև քաղաքապետը:
Մտքեր փոխանակվեցին Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ մի շարք ծրագրերի իրականացման հնարավորության շուրջ: