«Տեղը չեք բերում ոնց որ թե ինչի հետ գործ ունեք, որտեղ եք»
Advertisement 1000 x 90

«Տեղը չեք բերում ոնց որ թե ինչի հետ գործ ունեք, որտեղ եք»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. Տղերք, Երեւանի քաղաքապետի պաշտոնը, որին դուք հավակնում եք, իսկ երեւանցիներն էլ պիտի ձեզ ըստ այդմ ձայն տան՝ քաղաքական պաշտոն է, եւ ձեր բոլոր արտաբերած տեքստերը քաղաքական են իրենց ազդեցությամբ եւ հետեւանքներով՝ լավ, վատ, ճիշտ, սխալ․․․ ձեզ հլը հաշիվ տվեք, ինչ եք խոսում։ Հաշիվ տվեք ձեր ամեն նախադասությունից բխող հետեւությունների համար։ Ընտրողների հետ հաղորդակցության էս որակն անընդունելի է եւ անբավարար։ Տեղը չեք բերում ոնց որ, թե ինչի հետ գործ ունեք, որտեղ եք, թե քաղաքական կապիտալն ինչ ա, ու որ դա էդ ձեւով փոշիացնելը ոչ միայն ձեր, այլեւ պետության քթից եք բերելու։ Հետո՞ բա։ Շատ վատ մեկնարկեցիք, շատ վատ։ Բոլոր տեսակետներից։ Չեղավ։