Ես շատ կուզեի Հայկին հաջողություն ցանկանալ, բայց էլ չեմ անի
Advertisement 1000 x 90

Ես շատ կուզեի Հայկին հաջողություն ցանկանալ, բայց էլ չեմ անի

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ուզում էի երկուշաբթի առավոտը սկսել լավ լուրերից, բայց աչքիս ընկավ Հայկ Մարությանի «Մեր դեմ խաղ չկա» ցնցող նախընտրական հայտարարությունը։ Ինձ այն հիշեցրեց Սերժ Սարգսյանի նշանավոր «Ինչքան կուզենք, կխփենք» թևավոր խոստումը, որի արդյունքը բոլորին հայտնի է։

Զարմանում եմ, որ մարդիկ պատմությունից բան չեն սովորում, ու «մեր դեմ խաղ չկա» ասելուց առաջ չեն հասկանում, որ դրանով բոլորին դրդում են հենց կոնկրետ իրենց դեմ խաղալ։ Զարմանում եմ, որ իրանց «սպիտակ», մնացածներին «սև» հայտարարելուց առաջ չեն մտածում, որ «սպիտակ» լինելուն դեռ պետք է արժանանալ երկարամյա անբասիր վարքագծով, խոհեմության ու լայնախոհությամբ, գիտելիքով ու գործով, մտքով ու սիրով, որ թե պարապ հոխորտալով։ Զարմանում եմ, որ մնացած բոլորին «սև» որակելով, չեն հասկանում, որ դրանով մնացածը սև չեն դառնում, բայց սկսելու են համախմբված աշխատել իրենց դեմ։

Ես շատ կուզեի Հայկին հաջողություն ցանկանալ, բայց էլ չեմ անի, մինչև ինքը ներողություն չխնդրի երևանցիներից այս պոռոտախոսության համար։ Մինչ այդ, կխաղամ հենց կոնկրետ իրա դեմ, որ ոտները գետնից շատ չկտրվեն»։



Նման նյութեր