«Տղերք, դուք որ առանց Նիկոլի անունը տալու դուրս գաք փողոց, ձեր հետևից սկի թաղի շները չեն գա». Հարություն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Տղերք, դուք որ առանց Նիկոլի անունը տալու դուրս գաք փողոց, ձեր հետևից սկի թաղի շները չեն գա». Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանի հրապարակումը.

Ընտրությունից առաջ ՔՊ թիմին մի թեթև ակնարկ ու զգուշացում։ Գիտե՞ք որն էր Սերժ Սարգսյանի թիմի ու Նիկոլ Փաշինյանի թիմերի տարբերությունը։

Ընտրություններին ամեն տարածաշրջանում ՀՀԿ-ի համար ձայներ էր բերում մի ընդգծված լիդեր՝ օրինակ Մալաթիայում Ալեքսանյան Սամվելը, Տաշիրում՝ Կարապետյան Սամվելը, Հարավում՝ Արայիկ Գրիգորյանը և այսպես։ Բոլորը ՀՀԿ թիմի համար մեծ ծառայություններ էին մատուցում, որի պատճառով Սերժ Սարգսյանի համար դժվար էր ազատվել իրենցից, որովհետև Ալեքսանյան Սամվելը, Կարապետյան Սամվելը, Գրիգորյան Արայիկը միասին միայն մոտ 120 000 ընտրող էին բերել, նրանք այդքան ընտրազանգված ունեին, թեկուզ գումարով ,թեկուզ ձեր ասած թաղի խուժանով և այլն։

Հիմա Նիկոլի թիմից ասեմ։ Տղերք, մի անգամ էլ եմ ասել հիմա էլ եմ ասում դուք որ միայնակ դուրս գաք փողոց առանց Նիկոլի անունը տալու ու առանց Նիկոլով փաստառի, ձեր հետևից սկի թաղի փողոցային շները չեն գա, լուրջ մի նեղացեք։ Այսինքն էս հեղափոխության մեջ դուք ոչ մի ավանդ չունե՛ք, եթե չեք հավատում, դուրս եկեք ձեր շենքի հարևաններին հարցրեք։ Եթե չունեք ու դրան գումարած անխնա մսխում եք Նիկոլի քաղաքական կապիտալը, մի օր համբերության բաժակը կլցվի ու շատ մեղմ ասած քացով կտշի ձեզ, լրիվ լուրջ եմ ասում, խելքներդ գլուխներդ հավաքեք ու սկսեք ձեր գլխին ընկած պատմական շանսն օգտագործել հօգուտ ձեր թիմի, ի օգուտ երկրի ու ամեն վայրկյան, երբ կտրվում եք գետնից, ինքներդ ձեզ հարցրեք՝ քանի՞ հոգի կգա հետևիցս մինչև վերջ, ի՞նչ օգուտ եմ տվել թիմին, առավել ևս Նիկոլին ու այդպես, այլապես մենք որոշ ժամանակ անց խնդալով նայելու ենք ոնց է ձեր թիմի առաջնորդը ձեզ նետում քաղաքական աղբարկղը, որպես բարոյապես մաշված տարրերի…



Նման նյութեր