«Մարտիկ» հիմնադրամը մեկ միլիոն մասնակից է ունենալու. Արթուր Աղաբեկյան
Advertisement 1000 x 90

«Մարտիկ» հիմնադրամը մեկ միլիոն մասնակից է ունենալու. Արթուր Աղաբեկյան

«Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.

«Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից: Սիրելի ընկերներ, այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։

Ստացել եմ աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերիկ և քենով լի մեկնաբանություններ։

Իմ լավ ընկեր Արայիկ Հարությունյանը իր և մեր ընկերների անունից արեց իրեն բնորոշ հայտարարություն, ինչը, ցավոք, չարակամները գնահատեցին միայն իրենց «արշինով»։

Այս 2 օրերին խուսափել եմ շփվել լրագրողների հետ, ուստի ակնկալում եմ լրագրողներիդ ներողամտությունը։

Մտահոգ եմ, իսկ ինձ սատարողներով՝ հպարտ։

Իմ ընկեր Արայիկ և շատ շատեր, շնորհակալ եմ ձեր անկեղծ պատրաստակամության համար, գտնում եմ, որ դեպոզիտային հաշվին գումար մուտք անելու կարիքը չկա։ Փոխարենը դիմում եմ բոլորիդ, մի փոքր վերլուծության դեպքում դուք կհասկանաք, որ ծանր ժամանակներ ենք ապրում, ու մեզ սպասվում են կանխատեսելի մարտահրավերներ, որին կարող ենք դիմակայել, եթե դրան պատրաստ ենք։

Ինձ սատարելու ցանկություն ունեցող իմ ընկերներ, ձեր լավագույն աջակցությունն ինձ կլինի ձեր մասնակցությունը և նվիրաբերումը «Մարտիկ» հիմնադրամին (martik.am):

Մի օր երազանքս իրականություն է դառնալու՝ «Մարտիկ» հիմնադրամը ունենալու է մեկ միլիոն մասնակից։

Անահիտը, Արթուրը և շատ շատերը վաղը չեն լինելու, իսկ հայրենիքն ու «Մարտիկ» հիմնադրամը հավերժ են։

Հ.Գ. Լսել եմ, թե իբր որոշներին ստիպել են դառնալ «Մարտիկի» մասնակից, եթե կան այդպիսիք, ապա կարող են դիմել «Մարտիկի» գրասենյակ, որևէ ձևով այդ գումարը ետ ստանալու հարցը քննարկելու համար, կամ էլ կարող են դիմել քննչական ծառայությանը»:



Նման նյութեր