Արեգ Բարսեղյանի հրապարակումը.
Պատկերացնում ե՞ք հանկարծ քարոզարշավը չսկսած Սերժը լայվ աներ ու ասեր «պիտի Տարոնին ընտրեք»։ Հիմա հում հում կերել էիք Սերժին ու սաղ ՀՀԿ-ին։ Բայց դե Նիկոլին ամեն ինչ կարելի ա։ Նիկոլը կարա բյուջեի հաշվին «100 օր» անվան տակ ՔՊ-ի ռասկռուտկա հանրահավաք անի ու նախընտրական քարոզարշավի մեկնարկ տա։
Նիկոլը կարա լայվով ասի «դուք պիտի» ու դուք ՊԻՏԻ, որովհետև դուք սպիտակ շորերը հագել մտել էիք հրապարակ ու բաց ափերով ձեռքերը վեր պարզել՝ դառնալով կյանքի խոսք աղանդի մի մաս։ Ու էսօր էդ աղանդի փաստացի դեմքը՝ ՀՈՎԻՎԸ, ձեզ ասում ա ԴՈՒՔ ՊԻՏԻ, ու դուք չպիտիի ձև չունեք։
Հենց որ ջոկեք, որ չպիտիի ձև ունեք, ձեզ էլի կկանչեն հրապարակ, էլի կասեն ափերը բա՜ց, ձեռքերը վե՜ր, էլի դըմփ դըմփ կանեն ու դուք էլի ՊԻՏԻ, մինչև մյուս հանրահավաքը։
ՀՈՒ՜