Ուժի 33 առարկաներ` Ձեր տան պաշտպանության համար
Advertisement 1000 x 90

Ուժի 33 առարկաներ` Ձեր տան պաշտպանության համար

Ուժի 33 առարկաներ, որոնք կպաշտպանեն Ձեր տունը, հավատարիմ կծառայեն Ձեզ և կօգնեն տունը դարձնել ամրոց և ուժի տարածք:

Ինչի համար է դա մեզ պե՞տք: Մեր տունը դարձնելով ուժի տարածք` մենք հարթում են էներգափոխանակությունը, որի ժամանակ`մենք կարող ենք շատ քիչ էներգիա ծախսել, մենք կարող ենք մեծ էներգիա ստանալ, մեր էներգետիկ խողովակներն ինքնիրեն կմաքրվեն:

  1. Վանական (Горный хрусталь) – դա յուրահատուկ «բնական հեռուստացույց» է, որը տիրապետում է տեսողական կերպարների հաղորդման ընդունակության: Վանականը յուրաքանչյուր տանն աշխատում է՝ որպես լավ, մաքուր, վառ և ուրախ էմոցիաների ալեհավաք:
  2. Յուրաքանչյուր տանը պետք է անպայման լինի սպիտակ սփռոց: Հավաքվելով դրա շուրջ` ընտանիքի անդամների միջև միասնություն է լինում:
  3. 33 հատ պղնձե մետաղադրամներ – պատասխանատու են տան հարստության համար:
  4. Այս բույսն անվանում են նաև արեգակի խոտ: Կղմուխը լավ բժիշկ է և շատ հիվանդություններ է բուժում, իսկ դա նրանից է, որ իր մեջ արեգակի էներգիան է պահում:
  5. Սև շան մորթին հին պաշտպանիչ միջոց է աչքից և վատ էներգիայից:
  6. Կարմիր արոսենու ողկույզ – պաշտպանում է հրդեհից, և մարդիկ, որոնց տանը կա արոսենի, շատ երկար են ապրում և շատ իմաստուն են լինում:
  7. Փայտյա թասը շրջապատող աշխարհը բարությամբ է լիցքավորում:
  8. Տանը պետք է գոնե 1 հատ արծաթե գդալ լինի: Արծաթը լուսնի մետաղն է, և նա, ով օգտվում է արծաթից, գտնվում է լուսնի պաշտպանության ներքո:
  9. Վարդը շատ կարևոր բույս է տան համար. նա սերն է պահպանում:
  10. Տնային ջրավազանը իր մեջ է հավաքում ամբողջ բացասական էներգիան: Որպես ջրավազան՝ տանը կարող եք պահել ձկներով և բույսերով ակվարիում:
  11. Թռչնի սպիտակ փետուրը, որը ջրի վրա է ծնվել, երջանկություն է բերում:
  12. Ուրցը զարմանահրաշ խոտ է յուրաքանչյուր կնոջ համար:
  13. Ուռենին տանը պահում են, որպեսզի բնակիչների կյանքը երկարի:
  14. Քար մանկության գետակից. շատ կարևոր է, թե որտեղ է մարդ ծնվել: Երբ նա ծնվում է, շատ հատուկ պրոցես է տեղի ունենում, և շատ կարևոր է կապը պահել ծննդավայրի հետ:
  15. Սրոցաքար պետք է լինի յուրաքանչյուրի տանը: Հիվանդ մարդու վրա բաղնիքում դույլով ջուր են լցնում, որտեղ 1 օր պահված է եղել սրոցաքարը: Սա օգնում է վերականգնել առողջությունը:
  16. Բրդյա կարմիր թելը հանդիսանում է շատ ուժեղ միջոց, որի օգնությամբ բուժում են ֆիզիկական և հոգեկան հիվանդությունները, այն պաշտպանում է սև մոգությունից:
  17. Կեչու ավել: Ամեն տուն իր ոգին ունի, և ով ընկերություն է անում նրա հետ, գտնվում է նրա պաշտպանության ներքո: Տնային ոգու համար ամենալավ ապաստարանը կեչու ավելն է: Պատրաստեք կեչու ավել և նվիրեք նրան:
  18. Ձկան չորացած թեփուկները պաշտպանում են վտանգներից:
  19. Քամու պտուտանը լիցքավորում է տունը դրական էներգիայով:
  20. Տանն անպայման պետք է ունենալ հասարակ չներկված մոմեր, որոնք վաճառվում են եկեղեցում: Այսպիսի մոմերը շատ լավ մաքրում են բնակարանը: Դրանք հարկավոր է վառել շաբաթը 1 անգամ այն սենյակում, որտեղ հավաքվում է ընտանիքը:
  21. Գիտե՞ք արդյոք, որ սովորական օճառով կարելի է ստանալ հատուկ օճառ, որը կմաքրի ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:
  22. Գավազան, ավելի ճիշտ՝ դրա փոքր տեսակը, որը պետք է Դուք ինքներդ պատրաստեք: Ինչ-որ տեղ այցելելիս միշտ պահեք Ձեզ մոտ:
  23. Պահպանիչ զանգակներ:
  24. Գնդասեղը (Булавка) հանդիսանում է Ուժի կարևոր առարկա և ամեն տանը պետք է լինի:
  25. Խնձորը շատ ուժեղ պահպանիչ հատկություն ունի:
  26. Մեղրը ոչ միայն քաղցրեղեն է, այլ նաև հուռութք:
  27. Մայրու կոճղիկը յուրահատուկ հուռութք է, որն առողջացնում է տան մթնոլորտը, և մարդիկ, ովքեր ապրում են այդպիսի տանը, քիչ են հիվանդանում:
  28. Կաղամախու ցցիկով կարելի է լուծել բնակարանի էներգետիկայի հետ կապված պրոբլեմները:
  29. Մեխը՝ ճիշտ տեղում խփած, հատուկ ուժ ունի: Խփեք այն խոհանոցի դռան վերևում, և ընտանիքն ամուր կլինի:
  30. Անկյունակը հզոր հուռութք է, որը մաքրում է տան էներգետիկան: Փայտից ինքնուրույն պատրաստած անկյունը պետք է տանը պահել 1 տարի, այնուհետև թաղել հողի մեջ, որտեղ խոտ է աճում, և նորից ինքնուրույն պատրաստել:
  31. Կարմիր պղպեղը սիրո և սրտի հետ կապված ամենաուժեղ մոգական բույսն է:
  32. Սխտոր:
  33. Պայտը պետք է կախել մուտքի դռան վերևում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը