Այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: aravot.am-ի փոխանցմամբ՝ նա կրթօջախի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ շրջեց մասնաշենքերում, զրուցեց սաների հետ, հումորներ արեց, պարեց, ինչպես նաեւ պատասխանեց կրթահամալիրի սաների հարցերին: Պարզվում է՝ կրթահամալիրի սաներից է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, որը, որպես ապագա լրագրող, հարց ուղղեց նախագահին՝ «դուք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն եք եղել, ի՞նչ հաջողություն եք ունեցել այդ գործունեության մեջ»:
Նախագահը պատասխանեց. «Շատ սխալ կլինի, որ ես գնահատական տամ իմ աշխատանքին: Աշխատանքը եթե անում ես, չես անում նրա համար, որ ինքդ քեզ գնահատեն, անում ես նրա համար, որ ուրիշները գնահատեն: Եվ իհարկե, չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում, ինչ աշխատանք էլ անեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն ասեն, ժամանակը կգա՝ կասեն: Եթե ես մտածեի, որ մի օր պարոն Բլեյանը իր դպրոցը կառուցելիս՝ 1989-ին, 90-91-ին մի օր պիտի շնորհակալություն ասեն եւ եթե չեն ասում՝ մի օր պիտի կանգնել, մեծ սխալ կլիներ, որովհետեւ շնորհակալության համար չես անում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: