Առաջին ալիքի աշնանային նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո» ծրագիրը կունենա նոր հաղորադավարներ: Սեպտեմբերի 3-ից առավոտյան հեռուստադիտողին արթնացնելու և դրական լիցքեր տրամադրելու գործառույթը կիրականացնի Մանե Գրիգորյան ու Ալեքսանդր Հակոբյան հաղորդավարական զույգը: Tert.am Life-ը Մանեի հետ զրուցել է հեռուստատեսային նոր առաջարկի մասին և պարզել, թե ինչպես է հաղորդավարուհին պատրաստվում ներկայանալ նոր ձևաչափում:
7 տարվա դադարից հետո Մանեի Գրիգորյանի վերադարձը հեռուստաեթեր եղավ «Անկախ տարիքից» նախագծով: Հաղորդավարուհու խոսքով, 2018 թվականը իր համար աշխատանքային առումով շատ ակտիվ է սկսվել և այդպես էլ շարունակվում է: Հեռուստատեսային նոր առաջարկը հաղորդավարուհին ընդունել է մեծ սիրով, միաժամանակ՝ պատասխանատվությամբ:
«Առավոտյան ծրագրի առաջարկը ստացել եմ Առաջին ալիքի ղեկավարությունից ու որքան էլ ինձ համար դժվար լիներ ` չէի կարող անգամ մտածել մերժելու մասին, քանի որ շատ մեծ պատասխանատվությամբ ու երախտագիտությամբ եմ ընդունել այս առաջարկը: Սա իմ հանդեպ վստահության աճի դրսևորում էր, ինչը ես շատ շատ բարձր եմ գնահատել և պատրաստվում եմ մեծ պատասխանատվությամբ կատարել»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am