Ֆրանսիական էստրադայի լեգենդ,երգչուհի Միրեյ Մաթյոն արժանացել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի «Պատվավոր պրոֆեսոր մշակույթի բնագավառում» կոչմանը:
Միրեյ Մաթյոյի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում: Ակադեմիական պատվավոր պատմուճանը երգչուհուն հանձնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը:
«Կեցցե Ռուսաստանը, կեցցե Ֆրանսիան:
Այսօրվա պարգևը ինձ հպարտանալու առիթ է տալիս»,- ասել է Մաթյոն:
Տիտղոսը շնորհվել է գիտական խորհրդի որոշմամբ՝ «միջազգային մշակութային կապերի զարգացման գործում ակնառու նվաճումների, կյանքի ակտիվ դիրքորոշման, ֆենոմենալ երաժշտական տաղանդի համար, որը զգալի ազդեցություն ունի երիտասարդների մարդասիրական աշխարհայացքի ձևավորման վրա»: