«Երևանի ավագանու այս ընտրություններում Հանրապետականը կարող ա լուծել իր համար կարևորագույն մի խնդիր Նիկոլին հաղթելու համար»
Advertisement 1000 x 90

«Երևանի ավագանու այս ընտրություններում Հանրապետականը կարող ա լուծել իր համար կարևորագույն մի խնդիր Նիկոլին հաղթելու համար»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես հին տեխնոլոգ, մի հատ ոչ անվճար խորհուրդ տամ Հանրապետական կուսակցությանը: Երևանի ավագանու այս ընտրություններում Հանրապետականը կարող ա լուծել իր համար կարևորագույն մի խնդիր Նիկոլին հաղթելու համար: Դրա համար ինքը պետք է փորձի հայթայթել ապացույցներ, որ ընտրություններում Նիկոլենց թիմը օգտագործել է վարչական ռեսուրսը ու դիմել է թաղային տասովշիկների օգնությանը, այսինքն՝ այն, ինչը ժամանակին անում էին հանրապետականները:

Եթե Նիկոլենք գործեն այդ սխալը, ու հանրապետականը կարողանա ֆիքսել դա ու ապացույցներով ներկայացնի հասարակությանը, կարելի է ասել, որ անկախ Նիկոլենց հավաքած ձայների քանակից, իրենք կարող ա հաղթեն այս ճակատամարտը, բայց տանուլ կտան բուն պատերազմը: Եթե Հանրապետականը կարողացավ ապացուցել, որ Նիկոլենք իրենցից չեն տարբերվում առնվազն ընտրությունների կազմակերպման առումով, իրենք ապագա ճակատամարտերը կհաղթեն: Այնպես որ՝ դրդենք Հանրապետականին, որ իրականացնի այս ընտրությունների հսկիչի դերը, հասարակությունը դրանից հաստատ կօգտվի…»:

 

 



Նման նյութեր