Մի քանի օր հետո Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել ռուսական էստրադայի աստղերին։ Նրանք բոլորը Հայաստան կգան Comedy Club-ին մասնակցելու, որը Երևանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15 և 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Երևան կժամանեն Comedy Club-ի մասնակիցներն ու ռուսական էստրադայի աստղերը։ Մայրաքաղաքի փողոցներում հնարավոր կլինի տեսնել ոչ միայն Պավել Վոլյային, Տիմուր Բատրուտդինովին, Դեմիս Կարիբիդիասին, Անդրեյ Սկորոխոդինին, Միխայիլ Գալուստյանին, Ալեքսանդր Ռևային, Զուրաբ Մատուային, Անդրեյ Ավերինին, Մարինա Կրավեցին և Գարիկ Խարլամովին (և նույնիսկ Գարիկ Մարտիրոսյանին, որը բեմ դուրս կգա երկարատև բացակայությունից հետո), այլև Օլգա Բուզովային, Ելենա Լետուչայային, Արարատ Քեշյանին, Նատալյա Եփրիկյանին, DJ Smash-ին, երգիչ Թաթա Սիմոնյանին, դիզայներ Վահան Խաչատրյանին, ռեստորատոր Գայանե Բրեիովային և ուրիշների։
«Ուրախ եմ, որ սեպտեմբերին Հայաստան եմ այցելելու։ Թող որ ոչ մենահամերգով, այլ որպես ինձ հարազատ դարձած Comedy Club-ի հրավիրված անձ», — նշել է Օլգա Բուզովան։
Երգչուհին վստահ է, որ նկարահանումները կանցնեն ուրախ, թեթև և անկաշկանդ մթնոլորտում, և նա մի քանի ազատ ժամ կունենա Հանրապետության հրապարակում զբոսնելու, Կասկադը տեսնելու ու «անհավանական քաղաք» Երևանի մթնոլորտը զգալու համար։
Ռուս հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար և հեռուստապրոդյուսեր Ելենա Լետուչայան իր հերթին խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում այցելել Երևան, որի մասին միշտ հիացմունքով են խոսում իր ընկերները։
«Լեռներ, արև և Comedy Club։ Կարծում եմ` սեպտեմբերյան հանգստյան օրերի համար հիանալի համադրություն է։ Վերջապես իմ փոքրիկ երազանքը կիրականանա։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ զբոսնելու քաղաքի գեղեցիկ փողոցներով և իհարկե, համտեսելու տեղի խոհանոցը», — նշել է հեռուստաաստղը։
DJ Smash-ը նույնպես գրել է Հայաստան գալու մասին։
«Միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ գեղեցիկ է, համեղ և մտերմիկ։ Առավել ևս նման հիասքանչ ընկերակցությամբ։ Չգիտեմ` այս անգամ կհաջողվի հասնել ֆանտաստիկ Սևանա լիճ, սակայն եթե մտադիր եք ճանապարհորդել Հայաստանում, անպայման ներառեք այն ձեր ծրագրում», — խորհուրդ է տվել Անդրեյ Շիրմանը (երաժշտական պրոդյուսերի իսկական անունը)։
Միջոցառման գործընկերներն են «Ֆորա բանկը», «ՌԻՈ» զվարճանքների կենտրոնի միջազգային ցանցը և «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։
Հանդիսատեսը հատուկ թողարկումները կարող է դիտել այս աշնանը ՏՆՏ հեռուստաընկերության եթերում։