Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» և «կողի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Էրիկ Ա. և 17-ամյա Ալեն Ի.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում Էրիկ Ա.-ի և Ալեն Ի.-ի հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան անունով անձը, ում ամբողջական տվյալները պարզվում են և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառւմենր՝ Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: